Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Արագ քնի փուլը նպաստում է հիշողության լավացմանը. 1in.am

Արագ քնի փուլը նպաստում է հիշողության լավացմանը. 1in.am

Հիմնական քնին նախորդող արագ քնի փուլը նպաստում է հիշողության լավացմանը և ուղեղի աշխատանքի վերականգնմանը: Այդ եզրահանգմանն է եկել Ցուկուբա համալսարանի գիտնականների խումբը, գրում է Asahi լրատվամիջոցը:

Գիտնականներն ուսումնասիրություններ են կատարել, որոնց ընթացքում էնցեֆալոգրամայի օգնությամբ մկների մոտ չափել են, այսպես կոչված, դելտա ալիքների քանակը, որոնք դուրս են գալիս մարդու մարմնի գլխավոր օրգանից՝ խորը քնի ժամանակ: Արդյունքում պարզվել է, որ կրծողների ուղեղը, որոնց մոտ քունն անցնում է արագ և դանդաղ քնի սովորական հերթականությամբ, ավելի շատ դելտա ալիք է բաց թողնում, քան անհանգիստ քնած կրծողների ուղեղը:

Գիտնականների կարծիքով՝ դելտա ալիքները նպաստում են հիշողություն ձևավորելուն, և օգնում են ուղեղին գիշերվա ընթացքում հանգստանալ ու վերականգնել գործառույթը: Այդպիսով, արագ քունը կարևոր է մարդու համար, և դրա խաթարումը կարող է լուրջ վնասներ հասցնել առողջությանը:

Արագ քնի փուլը կազմում է գիշերային հանգստի ամբողջ ժամանակահատվածի 20%-ը, և բնութագրվում է գլխուղեղի ակտիվության բարձրացմամբ: Այդ ժամանակ քնած մարդկանց մոտ կարելի է տեսնել, թե ինչպես են արագ շարժվում ակնագնդերը: Շատերը քնի այդ փուլում գունավոր երազներ են տեսնում:

Հայտնագործությունը կարող է օգտակար լինել Ալցհայմերի հիվանդության բուժման ժամանակ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. informing.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ